ԱՄՆ-ում քննարկվել է Երևանի և Բաքվի միջև «խաղաղության գործընթացը»

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ամերիկացի մի շարք պաշտոնյաների հետ, գրում են տեղական ԶԼՄ-ները՝ նշելով, թե հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի վերաբերյալ»:
«Քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության գործընթացի ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր»,- ասվում է այդ երկրի դիվանագիտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։