Արևմտյան երկրներն իրենց քաղաքացիներին կոչ են անում լքել Լիբանանը, չեղարկվում են թռիչքները

Գերմանիան դիմել է իր քաղաքացիներին շտապ լքել Լիբանանը Իսրայելի լայնածավալ ռազմական պատասխանի մտավախությունների ֆոնին։

«Չի կարելի բացառել, որ իրավիճակը հետագայում կզարգանա և հակամարտությունը կընդլայնվի», - ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ: 

«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Լիբանանի հարավային շրջաններին, այդ թվում՝ Բեյրութի հարավային քաղաքային շրջաններին: Հետագա էսկալացիան կարող է հանգեցնել նաև օդային հաղորդակցության ամբողջական դադարեցմանը: Օդային ճանապարհով Լիբանանից հեռանալն այլևս անհնար կլինի»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ: 
 

Հիշեցնենք՝ ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, հրթիռները հարվածել են «Հըզբոլլահ»-ի շտաբի հարևանությամբ գտնվող Բահման հոսպիտալին. թիրախը հրամանատարն էր:

Իսրայելի պաշտպանության նախարարը Բեյրութում հրթիռային հարվածից հետո հայտարարել է, թե «Հըզբոլլահը» հատել է կարմիր գիծը։ ՑԱԽԱԼ-ն էլ(խմբ․ Իսրայելի ՊԲ) ավելի ուշ հայտարարել է՝ ստանձնում է Բեյրութում հարվածի պատասխանատվությունը։ 

Այս թեմայով
am