Իրանի իշխանությունները սկսել են Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության հետաքննությունը
Իրանի իշխանությունները սկսել են Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության հետաքննությունը: Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Արաբական ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիան սպանվել Է Թեհրանում այն տան վրա հրթիռի ուղիղ հարվածի հետեւանքով, որտեղ նա կանգ էր առել։
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ում արդեն հայտարարել են, որ Հանիան զոհվել է Թեհրանում Իսրայելի հարձակման հետևանքով: ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ միասին զոհվել է նրա թիկնապահներից մեկը։
Հիշեցնենք՝ 2024 թվականի ապրիլի 10-ին ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հանիայի երեք որդիները մահացան Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածի հետևանքով։