Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցող երեք մարզիկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Գերմանացի մարզիկ Մանուել Էյթելը դուրս է մնացել Փարիզի Օլիմպիական խաղերից՝ կորոնավիրուսի պատճառով, գրել է Sportschau պարբերականը։
Էյթելին կփոխարինի Թիլ Սթայնֆորտը։
Նշվում է, որ ավելի վաղ էլ թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի լողորդներ Ադամ Փիթին և Լանի Պալիսթերի մոտ։