Մակրոնը Փեզեշքիանին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանին աջակցելը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և նրան կոչ է արել դադարեցնել աջակցությունը Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը։ Սա երկու առաջնորդների առաջին զանգն է՝ ընտրություններում Փեզեշքիանի հաղթանակից և պաշտոնը ստանձնելուց հետո։ Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել «անել ամեն ինչ՝ Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության ռազմական էսկալացիայից խուսափելու համար»՝ վերջերս Գոլանի բարձունքներին հրթիռային հարվածից հետո (որի մեջ մեղադրվում է Թեհրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը): |