Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց թվայնացնել մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, որպեսզի սեպտեմբերին ընդունեն
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց թվայնացնել մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, որպեսզի սեպտեմբերին ընդունեն։
«Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Սեդոյանը հայտնեց, որ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները ավարտված են, շրջակա միջավայրի նախարարությունում փորձաքննության են։ Օգոստոսի 8-ին հանրային լսում կլինի, ինչից հետո փաթեթը քաղաքաշինության կոմիտե կներկայացվի։