Ռոբերտ Քոչարյանի դատական գործը հնարավոր է վերսկսվի. ՍԴ-ն վերաորակել է համապատասխան հոդվածը
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսների դատական գործը հնարավոր է վերսկսվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումին։
ՀՀ վճռաբեկ դատարանը տարեսկզբին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ի, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, ու ըստ այդմ՝ վերաորակավորելու Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը։
Հուլիսի 22–ի նիստում Սահմանադրական դատարանը որոշեց, որ մեղադրանքը վերաորակելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (1998 թ.) 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։