Այն ինչ տեղի է ունենում Բայդենի շուրջ, դասական պալատական իշխանափոխության փորձ է
Այն ինչ տեղի է ունենում Բայդենի շուրջ, դասական պալատական իշխանափոխության փորձ է: Այս մասին գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Այս իշխանափոխության առանցքային դեմքերից է փոխնախագահ Քամալա Հարիսը ու դեմոկրատական ինստեբլիշմենտը: Եթե Բայդենը որոշի լքել ընտրապայքարը, օգոստոսի 19-ին դեմոկրատներն ամենայն հավանականությամբ առաջ կքաշեն Հարիսին՝ որպես հիմնական թեկնածու: Նույն մարդիկ, ովքեր համոզում էին Բայդենին, որ նրանից բացի ոչ ոք չի կարող հաղթել Թրամփին, հիմա նրան կոչ են անում հեռանալ՝ տեղը զիջելով այլ թեկնածուի: Համոզողների թվում են նախկին նախագահ Օբաման, Նենսի Փելոսին, Չակ Շումերը, Ադամ Շիֆը և այլն:
Ի դեպ ասեմ, այնպես չէ, որ Թրամփի գործը հեշտանում է Քամալա Հարիսի գալով: Հարիսի շուրջ լիբերալ թևի կոնսոլիդացիան հզոր է լինելու»: