Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ․ Զախարովա
ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ, այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է ճեպազրույցի ընթացքում։
«Մեր հայ գործընկերների հետ համատեղ ջանքերով մեզ հաջողվել է բավական առաջ ընթանալ այդ ուղղությամբ։ Մենք սպասում ենք պաշտոնական Երեւանի հետագա քայլերին, այդ թվում՝ դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության եւ փոխադարձության սկզբունքով»,- ասել է Զախարովան։