Պարույր Սևակ փողոցում նախնական տեղեկություններով շենք է պայթեցվելու
Aysor.am-ին դիմել են Երևանի Պարույր Սևակ 8, 8/1 և 8/2 շենքրի մի խումբ բնակիչներ, ովքեր հայտնել են, որ իրենց շենքերի դիմաց գտնվող լքված բազմահարկ շենքը հուլիսի 18-ին պատրաստվում են պայթեցնել:
Այսօր բնակիչները նկարահանել են շենքի հենասյունների բետոնային մասի քանդման աշխատանքները:

«Շենքի պայթյունը որքան էլ, որ անվտանգ պայմաններում իրականացվի կթուլացնի մեր շենքերի ամրությունը, որոնք շահագործման են հանձնվել 2015-2018 թվականների ընթացքում և կվնասի հարևանությամբ գտնվող Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում բուժում ստացող հիվանդներին»,-նշել է Aysor.am-ին դիմող քաղաքացին:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների շենքը նախկինում պատկանել է ՊԵԿ-ի Հատուկ կապ ՓԲԸ-ին: