|
Երևանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ»։
Հիշեցնենք՝ օրերս քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանն անրադարձել է այս խնդրին՝ վարորդների վարքագծի վերաբերյալ ահազանգերի քանակը համարելով մտահոգիչ։
Մայիսի 25-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը ստացել է հանրային տրանսպորտի ոլորտին վերաբերող 148 ահազանգ, որից 117-ը՝ վարորդների վատ վարքագծի վերաբերյալ։
|