Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման

 «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը(ՔՈԱՖ) և Ամերիաբանկը ներկայացնում են«Հավաքելով բնության բարիքները» համատեղծրագիրը, որն իրագործվելու է ՔՈԱՖ-ի «Մեղվաբուծությունը՝ տնտեսական զարգացմանշարժիչ ուժ» նախագծի շրջանակում։ 

 

Ծրագրի առաքելությունն է խթանելմեղվաբուծությունը Հայաստանի Լոռու մարզում, զարգացնել մեղվաբույծների գործնականհմտությունները և բարելավել մեղվաբուծությանարժեշղթայի որակը։ Ներառելով կրթական, տնտեսական և սոցիալական բաղադրիչներ՝ այննախատեսված է 50 շահառուի համար։ Նորարարական դասընթացներին զուգահեռշահառուներին կտրամադրվեն նաևմեղվափեթակներ և մեղվաընտանիքներ՝ հետագայում սեփական բիզնես նախաձեռնելունպատակով։ Ծրագրի առանցքային նպատակներիցէ շահառուների շրջանակում ընդգրկել նաև ԼՂ-իցբռնի տեղահանված` ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնիագրոտեխնոլոգիայի ծրագրի ուսանողներին, որոնքնոր են սկսել բացահայտել ոլորտը։

 

«Ամերիաբանկը կարևորում է ձեռներեցության դերըմեր երկրի, հատկապես մարզերի տնտեսականհզորացման գործում և մեծ նշանակություն է տալիսռեսուրսաարդյունավետ և էկոլոգիապես կայունոլորտների զարգացմանը: Գյուղականհամայնքներում մեղվաբուծությանն աջակցելով՝ մերնպատակը մարզերում ձեռներեցությանզարգացմանը զուգահեռ մարդկանց կյանքի որակըբարելավելն է` նրանց տալով կայուն արտադրությունհիմնելու և հեռանկարային աշխատանք ունենալուհնարավորություն», – ընդգծելով նման նախագծերինաջակցելու կարևորությունը՝ ասում է ԱմերիաբանկիՄարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրենՌեբեկա Հակոբյանը։

 

Անդրադառնալով ՔՈԱՖ-ի և Ամերիաբանկիերկարամյա արդյունավետ համագործակցությանը՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամիզարգացման գծով փոխնախագահ Հայկ Բոյաջյաննասում է․ «Ամերիաբանկը ՔՈԱՖ-ի վստահելիգործընկերներից է և աջակցում է մեր տարբերծրագրերին։ Մեղվաբուծության աճի խթանմանընպաստող այս ծրագրի շրջանակում նմանհամագործակցությունը կարևոր է, քանի որ դրաարդյունքում մարզի պոտենցիալը կբարձրանա։ Գաղտնիք չէ, որ մեղվաբուծությունն առհասարակկենսական նշանակություն ունեցող ոլորտ է։ Ուստիզարգացնելով այն՝ մենք կարող ենք խթանել ոչմիայն տեղական կենսաբազմազանությանպահպանումը, այլև գյուղական բնակավայրերումզբաղվածության ապահովումն ու կայունեկամուտների ձևավորումը»։

 

Հիշեցնենք, որ մեղվաբուծությունը ՔՈԱՖ-ի համարնոր ոլորտ չէ, և 2022 թվականին հիմնադրամիմեկնարկած «Մեղվաբուծությունը՝ տնտեսականզարգացման շարժիչ ուժ» նախագծի շրջանակումԼոռու ՍՄԱՐԹ կենտրոնին կից հիմնվել է «Մեղվաբուծական կենտրոն»։ Այն հագեցած է մեղվաբուծության համար անհրաժեշտ բոլորսարքավորումներով և պարագաներով, ինչըմեղվաբույծներին հնարավորություն է տալիսստանալ և շուկայում ներկայացնել բարձր որակիարտադրանք։ 

 

Ամերիաբանկի մասին

 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիականառաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտինշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվներըգերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալովթվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարքնորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակկարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացողֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: 

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային միշարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am: 

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովելսպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգմիջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելուամբողջական լուծումներ: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամիմասին

 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամինպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղականբնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալովմասնավորապես երեխաներին և երիտասարդներինվերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իրծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելովՀայաստանում ու Արցախում՝ 82+ համայնքներում՝ ներդնելովավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակշահառուների համար:

 

Այս թեմայով
am