Բայդենը փորձում է հեռանալ անհաջող հեռաուստաբանավեճի թեմայից

«Ամերիկայի ձայնը» գրում է․

2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրապայքարի առաջին հեռուստաբանավեճը, որն անցավ օրերս Բայդենի ու Թրամփի միջև, թերևս, մնա պատմության դասագրքերում, և այժմ գլխավոր հարցն է՝ արդյո՞ք նախագահ Ջո Բայդենը կմնա ընտրապայքարում։ Նրա մրցակիցը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, բնականաբար, փորձում է օգտվել իրավիճակից։

Մարդկանց աչքի առջև երկու տարեց տղամարդիկ էին, որոնք գրոհում էին միմյանց՝ ԱՄՆ նախագահական ընտրապայքարի հեռուստաբանավեճի ժամանակ։ Շատերի մոտ է այն տպավորությունը, որ Սպիտակ տան գործող ղեկավար, 81-ամյա դեմոկրատ Ջո Բայդենը վատ հանդես եկավ այդ բանավեճի ժամանակ:

Մի պահ Բայդենն ասաց. «Կշարունակեմ գործել, մինչև չստանանք ամբողջական արգելքը այն նախաձեռնության վերաբերյալ, որը վերաբերում է սահմանապահ լրացուցիչ պարեկներին և ապաստանի հարցերով զբաղվող սպաներին»:

Թրամփը անմիջապես արձագանքեց. «Իրոք, չգիտեմ, թե նա ինչ ասաց այդ նախադասության վերջում: Չեմ կարծում, որ նա էլ գիտի, թե ինչ ասաց»:

Հայտնի է, որ Բայդենի նման հանդես գալը անհետևանք չի մնացել, և Տեխաս նահանգից Ներկայացուցիչների տուն անցած դեմոկրատ Լլոյդ Դոգեթը Կոնգրեսում Բայդենի կուսակիցներից առաջինն է, որ հրապարակավ հայտարարել է, թե Ջո Բայդենը պետք է դուրս գա ընտրապայքարից։

«Եթե խաղադրույք կատարեի, կասեի, որ [այսօր] 50-50 է, թե արդյոք Բայդենի անունը կլինի քվեաթերթիկների վրա»,- ասում է Վանդերբիլտի անվան համալսարանի ներկայացուցիչ Թոմաս Շվարցը։

Սպիտակ տան ղեկավարն ընդունում է, որ տարիքն իր խոսքն ասում է, սակայն պնդում է՝ դեռ ուժ ունի առաջ շարժվելու համար։

«[Անշուշտ] նախկինի պես սահուն չեմ խոսում: Չեմ բանավիճում այնպես, ինչպես առաջ էր, բայց գիտեմ այն, ինչ գիտեմ, և գիտեմ ինչպես ասել ճշմարտությունը»,- ասում է Ջո Բայդենը։

«Բայց այն, ինչ նա արեց, դա էր․․․»

Այդուհանդերձ, CNN-ի հարցման համաձայն, ընտրելու իրավունք ունեցող 4 ամերիկացիներից 3-ի կարծիքով, դեմոկրատներն ավելի մեծ շանսեր կունենան հաղթել նախագահական ընտրություններում, եթե հրաժարվեն ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրել Ջո Բայդենին:

Թեև նախագահական ընտրապայքարի ընթացքում առաջին բանավեճի ժամանակ վատ հանդես գալը դեռ չի նշանակում, թե տվյալ թեկնածուն տանուլ է տալիս։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Այս թեմայով
am