Ադրբեջանը, Թուրքիան ու Պակիստանը հայտարարել են, թե միասին կամրապնդեն տարածաշրջանում խաղաղությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Թուրքիայի և Պակիստանի հետ եռակողմ հանդիպման մասին։
Նշվում է, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Կողմերը նշել են, թե եռակողմ համագործակցության ամրապնդումը կնպաստի երեք երկրների ժողովուրդների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
Երեք երկրներն իրենց աջակցությունն են հայտնել հակամարտությունների կարգավորման հարցում համապատասխան երկրների միջև երկխոսության առաջնահերթությանը՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին համապատասխան: