Մեր երկրին պետք են ուժեղ ու նպատակասլաց երիտասարդներ. մենք հաղթանակների կարիք հիմա շատ ունենք. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Օլիմպավանում հյուրընկալել է գրեփլինգ մարզաձևի ներկայացուցիչներին:

Վերջին տարիներին այս մարզաձևով զբաղվող մարզիկները լուրջ հաջողություններ են գրանցել՝ նվաճելով 133 մեդալ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

«Քանի որ մեր երկրում այս մարզաձևը պետական օժանդակություն չունի, ֆեդերացիան ՀԱՕԿ-ից աջակցություն է խնդրել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին մասնակցելու համար, և իմ կողմից ստացել դրական արձագանք:

Հայաստանը սպորտում աշխարհի հզորների հետ է ոտք մեկնում ու հաղթում, և դա անշուշտ հպարտության աներևակայելի զգացողություն է պարգևում համայն հայությանը:

Իսկ այսօր մեր երկրին պետք են ուժեղ ու նպատակասլաց երիտասարդներ: Մենք հաղթանակների կարիք հիմա շատ ունենք»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Այս թեմայով
am