Կյանքից հեռացել է հայազգի մեծանուն գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը

Մահացել է հայազգի մեծանուն բևեռախույզ, աշխարհագրական գիտությունների դոկտոր,հասարակական-քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը։ Նա 84 տարեկան էր։

Մեծանուն գործչի մահվան բոթը հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականին՝ Լենինգրադում։

Նա 1986 թվականին արժանացել է Սովետական միության հերոսի կոչման, 2008 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության հերոսի։

Իր հարուստ կենսագործունեության ընթացքում բազմաթիվ կոչումների, շքանշանների է արժանացել։ 2000 թվականին Հայաստանի կողմից պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, 2008-ին՝  «Մեսրոպ Մաշտոց»  շքանշանով։

2015 թվականից Գյումրու պատվավոր քաղաքացի էր։

 

Այս թեմայով
am