Ձերբակալեցին Լևոն Քոչարյանի օգնականին՝ Արթուր Սուքոյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը, ձերբակալվեց։ Նրան ձերբակալել են՝ կալանավորման միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

 

Հիշեցնենք, որ իշխանական կայքի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն իբրև հարվածել է «Civic. am»-ի լրագրողին, որը կեղծ լուրեր ու զրպարտանքներ է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։ 

 

Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա «տուժող» է ճանաչվել, իսկ Սուքոյանի փաստաբաններն ահազանգում էին, որ որոշում կա՝ Սուքոյանին ձերբակալելու։

 

 

Այս թեմայով
am