Քոչարյանի օգնականը հարվածե՞լ է լրագրողին․ պատգամավորը՝ միջադեպի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախկին իշխանությունների սիրած բարքերը փաստորեն շարունակվում են... 
Լևոն Քոչարյանին ամենուր ուղեկցող անձնավորությունը (կուզեք անվանենք ախռանիկ) Ազգային ժողովի տարածքում հարվածել է Civic-ի լրագրողին:
Սա ձեզ հարազատ բարքերով Հայաստանը չէ, որ լրագրողին տեսախցիկների առաջ հարվածեք... 
Իսկ իրավապահ մարմիններին կոչ կանեմ արդար քննություն իրականացնել՝ ՀՀ-ում մամուլի, խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման դեմ իրականացվող բռնությունը բացահայտելու համար»։

Աղբյուրը` Հասմիկ Հակոբյան

Այս թեմայով
am