ՀՀ ՊՆ-ն փորձում է պարզել Կիրանցում ակցիային միացած համազգեստով անձանց ինքնությունը

Պաշտպանական գերատեսչությունը զգուշացրել է, որ քաղաքական գործընթացներին ԶՈւ-ին ներքաշելու փորձերին իրավական գնահատական կտրվի:

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային միացած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ  ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Ավելի համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ:

«ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը նաև միջոցներ է ձեռնարկում տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ ՊՆ-ն նաև զգուշացրել է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի:

Այս թեմայով
am