Արաբական թերակղզու երկրները Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնի ազդեցության գոտում են․ Ցիկլոնը տեղաշարժվում է դեպի Իրանի հարավ ու Պակիստան

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են՝ Արաբական թերակղզու հարավ-արևելյան հատվածի մի շարք երկրներ վերջին 2 օրերին գտնվում են Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի գործունեությունն ուղեկցվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներով։

Օմանի, Միացյալ Արաբական Էմիրությունների առանձին հատվածներում 24 ժամում թափվել է 100-200մմ տեղում՝ առաջացնելով ջրհեղեղներ և մեծ ավերածություններ։

Ներկա պահին հզոր ցիկլոնը տեղաշարժվում է Իրանի հարավ, իսկ այնուհետև՝ Պակիստան։

Այս թեմայով
am