Էրդողանը պարտվեց ՏԻՄ ընտրություններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների ՏԻՄ ընտրություններում:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ շրջանցում է իշխող կուսակցությանը՝ վերահսկողության տակ վերցնելով, բացի Ստամբուլից, Անկարայից և Անթալիայից, նաև Բուրսա և Թեքիրդաղ արդյունաբերական կենտրոնները։