ՌԴ Պետդուման նախատեսում է նախաձեռնել шհшբեկիչների համար մшհшպшտիժ սահմանելու հարցը
ՌԴ Պետդումայի Ղրիմից պատգամավոր Միխայիլ Շերեմետը նախատեսում է նախաձեռնել ահաբեկչության համար դատապարտվածների համար մահապատիժ սահմանելու հարցը։ «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը, ի պատասխան այս հայտարարության, ասել է, որ իշխանությունները որոշում կկայացնեն, որը կհամապատասխանի հասարակության սպասելիքներին։
Ըստ Միխայիլ Շերեմետի, «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհրաժեշտ է վերանայել օրենսդրական դաշտը։ «Ես մտադիր եմ օրենսդրական մակարդակով օրենսդրական մակարդակով նախաձեռնել մեր երկրում ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անչափահասների դեմ հանցագործությունների համար մահապատիժ սահմանելու հարցը»,- ասել է պատգամավորը«РИА Новости»-ին։