Բորելը X-ում (Twitter) է դատապարտել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունը

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ում (նախկին Twitter) գրառմամբ է դատապարտել Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունը։

 

«Ես խստագույնս դատապարտում եմ երեկ երեկոյան Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը։ Ահաբեկչության թիրախում կրկին անպաշտպան մարդիկ են»,- գրել է Բորելը։

 

Նա նշել է նաև, որ միջազգային հանրությունը պետք է միասնական պայքարի ընդդեմ տեռորիզմի։

Այս թեմայով
am