ԵՄ երկրները պետք է կրկնապատկեն զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ  երկրները պետք է կրկնապատկեն զենք-զինամթերքի պատվերները։

 

Ըստ Եվրախորհրդի ղեկավարի՝ տասնամյակներ շարունակ Եվրոպան բավականաչափ ներդրումներ չի կատարել իր  անվտանգության և պաշտպանության համար և քանի որ այժմ բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր անվտանգության ամենամեծ մարտահրավերին, պետք է զարգացնի պաշտպանական պատրաստվածությունը։

 

«Մենք պետք է նպատակ ունենանք կրկնապատկելու այն, ինչ գնում ենք եվրոպական արդյունաբերությունից մինչև 2030 թվականը: Սա մեր ընկերություններին ավելի շատ կանխատեսելիություն կտա: Բազմամյա պայմանագրերը նրանց նաև կխրախուսեն ընդլայնելու իրենց արտադրական հզրությունները», - ասել է Միշելը:

 

 

Այս թեմայով
am