Եթե ես պարտվեմ, ԱՄՆ-ում արյունահեղություն կլինի․ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե ինքը պարտվի 2024 թվականի ընտրություններում, երկրի համար «արյունահեղություն » կլինի:
Հանրապետական թեկնածուն, մասնավորապես, նկատի է ունեցել ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության ոլորտը:
Թրամփն այս մասին ասել է այն ժամանակ, երբ խոստացել է «100% մաքսատուրք» սահմանել ԱՄՆ-ից դուրս արտադրված մեքենաների համար՝ պնդելով, որ ներքին ավտոարտադրությունը պաշտպանված կլինի միայն այն դեպքում, եթե նա ընտրվի:
«Մենք պատրաստվում ենք 100% մաքսատուրք սահմանել յուրաքանչյուր մեքենայի վրա, որն անցնում է գիծը… Հիմա, եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի երկրի համար», – ասել է Թրամփը: