Վլադիմիր Պուտինը վերընտրվեց՝ հավաքելով ձայների 87,28 տոկոսը

ՌԴ նախագահի թեկնածու, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահի ընտրությունների քվեաթերթիկների և արձանագրությունների ամբողջական (100 տոկոս) մշակման արդյունքում ստացել է 87․28 տոկոս քվե: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնում են ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

 

Ըստ ՌԴ ԿԸՀ-ի՝ երկրորդ տեղում կոմկուսի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովն է, որը հավաքում է ձայների 4․32 տոկոս քվե, նրան հաջորդում է «նոր մարդիկ» կուսակցության թեկնածու Վլադիսլավ Դավանկովը՝ 3․83 տոկոս քվո, իսկ չորրորդ տեղում լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Լեոնիդ Սլուցկին է՝ 3․2 տոկոս քվե։

 

 

Այս թեմայով
am