Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը չի մահացել․ Բուքինգհեմյան պալատ

Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը հերքել է համացանցում և մի շարք ԶԼՄ-ներում Չարլզ III թագավորի մահվան մասին տարածված լուրերը:

 

Այսօր՝ մարտի 18-ին, համացանցում տարածվեց իբր Բուքինգհեմյան պալատի կայքից հատված, որտեղ խոսվում էր Չարլզ III-ի հանկարծամահ լինելու մասին։ Սակայն ոչ բրիտանական պաշտոնական ԶԼՄ-ներում, ոչ էլ պալատի կայքում նման տեղեկատվություն չի եղել։

 

Հիշեցնենք, որ Չարլզ III-ը գահը ժառանգեց 2022 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից հետո: 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ 75-ամյա թագավորի մոտ քաղցկեղ են ախտորոշել։

 

 

Այս թեմայով
am