Ցուկերբերգին հիացրել է միլիարդատիրոջ որդու՝ 1 մլն դոլար արժողությամբ ժամացույցը

 

Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգին և նրա կնոջը՝ Պրիսցիլա Չանին, տպավորել է Հնդկաստանի ամենահարուստ ընտանիքի ժառանգ Անանտ Ամբանիի ժամացույցը, գրում է Daily Mail-ը։ 
Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է Պրիսցիլա Չանը զննում ժամացույցը։ Նա այն անվանել է «ֆանտաստիկ»։ «Ես գիտեմ, արդեն ասել եմ նրան»,-պատասխանել է Ցուկերբերգը։
Պարբերականը մանրամասնում է, որ խոսքը Richard Mille ապրանքանիշի ժամացույցի մասին է։ Աքսեսուարը զարդարված է վարդագույն ոսկով։ Հայտնի է, որ նման ժամացույցն արժե մեկ միլիոն դոլար։

 

Այս թեմայով
am