Ուժգին երկրաշարժ Ինդոնեզիայի ափերի մոտ
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստերգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սումատրա կղզու Բենգկուլու քաղաքից 224 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։