Եվս երկու միլիոնատեր հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, հանձնել անձնագիրը. Forbes

Ամերիկյան Veeam Software և Object First ՏՏ ընկերությունների հիմնադիրներ Անդրեյ Բարոնովը և Ռատմիր Տիմաշևը հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից, գրում է Forbes-ը։

Արդարացնելով իր որոշումը՝ Անդրեյ Բարոնովը խոսել է «խորը տառապանքների» մասին, որոնք իրեն պատճառում է Ռուսաստանի «հատուկ գործողությունը» Ուկրաինայում և քննադատել է մարտերը։

Ձեռնարկատերերը դարձել են ութերորդ և իններորդ գործարարները Forbes-ի ցուցակի ներկա և նախկին անդամներից, ովքեր վերջին երկու տարվա ընթացքում հանձնել են ռուսական անձնագրերը։ Տիմաշևն ու Բարոնովն այս ընթացակարգն անցել են Կիպրոսի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատանը, և այժմ գործարարներին մնացել է միայն Կիպրոսի քաղաքացիությունը։

Ձեռնարկատերերը երկար ժամանակ ապրում են արտասահմանում. Բարոնովը՝ Շվեյցարիայում, Տիմաշևը՝ ԱՄՆ-ում։

2017-2021 թվականներին Բարոնովը և Տիմաշևը Forbes-ի վարկածով ունեցել են Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը։ 2020 թվականին ամսագիրը Բարոնովի կարողությունը գնահատել է 770 միլիոն դոլար, Ռատմիր Տիմաշևինը՝ 680 միլիոն դոլար։

Անդրեյ Բարոնովը հայտնել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթղթերի ներկայացման մասին դեռ 2023 թվականին սոցիալական ցանցի իր հաշվում։ Գրառման մեջ նա քննադատել էր ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա և ասել, որ միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել հեղինակավոր մարդասիրական կազմակերպություններին, որոնք օգնել են «Ուկրաինայի տարածքում տեղահանված ուկրաինացիներին»։

Այս թեմայով
am