Ալիևները ժամանել են Թուրքիա
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Երկրի ղեկավարին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Անկարայի Էսենբողա օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և այլ պաշտոնյաներ։