«Ջերմուկի» օգտագործումից հետո տուժած Վլադիկավկազի քաղաքացին մահացել է, շշի մեջ քացախ է եղել

Վլադիկավկազի բնակիչը, որը նախօրեին կերակրափողի այրվածք է ստացել Ջերմուկ հանքային ջրի օգտագործումից հետո, մահացել է հիվանդանոցում։ Նշվում է, որ հանքային ջրի շշի մեջ քացախ է եղել։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյալոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այսօր տեղեկություն ստացվեց, որ Վլադիկավկազի մի բնակիչ Ջերմուկ հանքային ջուրը խմելուց հետո կերակրափողի այրվածք է ստացել, ջրի փոխարեն նոր փակ շշի մեջ քացախ է եղել, ես տեղյակ եմ իրավիճակի մասին։ Հանգամանքների պարզաբանմանը ներգրավվել են դատախազությունը և Ռոսպոտրեբնադզորը»,- գրել է Մենյալոն։

Նրա խոսքով, արդեն առգրավվել է «Ջերմուկ» հանքային ջրի 24 փաթեթ, և ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ։ Բացի այդ, «այս հանքային ջրի վաճառքով զբաղվող ձեռներեցներին խորհուրդ է տրվում դադարեցնել վաճառքը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։

Այս թեմայով
am