Ի՞նչ քաղաքական ապագա է սպասվում Նեթանյահուին
Նոր սոցհարցումները վկայում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարանիշը շարունակում է անկում ապրել։ Հարցված իսրայելցիների մեծամասնության խոսքով, պատերազմից հետո Նեթանյահուն պետք է հեռանա, գրում է Ամերիկայի Ձայնը։
Դիտորդները չեն բացառում, որ «Համասի» ձեռքում գտնվող 132 իսրայելցի պատանդների ազատ արձակումը կարող է մոտեցնել Գազայում ռազմական գործողությունների ավարտը՝ շրջանը փաստացի թողնելով «Համասի» վորահսկողության ներքո։
Իսրայելի կառավարությունում, սակայն, կտրականապես դեմ են նման տարբերակին։
«Չենք ավարտել այս պատերազմը՝ առանց մեր բոլոր նպատակներին հասնելու, ինչը նշանակում է վերացնել «Համասը», վերադարձնել բոլոր պատանդներին և երաշխավորել, որ Գազան այլևս սպառնալիք չի լինի Իսրայելի համար: Դուրս չենք բերի Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածից, և չենք ազատի հազարավոր ահաբեկիչների: Այս կետերից ոչ մեկը իրականություն չի դառնա։ Փոխարենը իրականություն կդառնա մեր հաղթանակը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Գազայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին՝ մեծանում է այն իսրայելցիների թիվը, որոնք գտնում են, թե պատանադներին ազատ արձակելու նպատակով՝ հարկ է գործարքի գնալ «Համասի» հետ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։