Խոշոր ավտովթար՝ Էջմիածին քաղաքում. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Հարություն Հ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատարն ու 28-ամյա Վրույր Ս.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ԶԻԼ»-ը հաշվառված է Վաղարշապատի քաղաքապետարանի կոմունալ բաժնի հաշվեկշռում և աղբահանություն էր կատարում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Այս թեմայով
am