Արտակարգ դեպք՝ Երևանում. 2-ամյա երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Երեխայի ծնողները հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է տանը՝ խաղալու ժամանակ երկրորդ հարկի աստիճաններից սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով։
Ոստիկանները պարզել են, որ երեխան 2-ամյա Արեգ Մ.-ն է։