Գերագույն Ռադան չեղարկել է Ուկրաինայի նախագահական ընտրությունները

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները հռչակագիր են ստորագրել պատերազմական պայմաններում ընտրությունների անցկացման անթույլատրելիության մասին։ Փաստաթուղթն ընդունվել է Ուկրաինայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ու խմբերի ներկայացուցիչների կողմից, հայտնում էStrana.ua-ն։

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ համապատասխան հռչակագիրն ընդունել են Ռադայի պատգամավորները։ Ընդ որում՝ փաստաթղթի ընդունմանը մասնակցել են Ուկրաինայի խորհրդարանի բոլոր խմբակցություններն ու հանձնախմբերը։

 

Նշենք, որ Ուկրաինայում հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2024 թվականի մարտին, սակայն այժմ մինչ պատերազմի ավարտը ընտրություններ կարող են չանցկացվել։

Այս թեմայով
am