Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է շուրջ 50 չվերթ
Մոտ 48 չվերթ է չեղարկվել և հետաձգվել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում
Ընդ որում՝ և՛ ժամանման, և՛ մեկնելու համար, ինչը երևում է մայրաքաղաքի օդանավակայանների առցանց ցուցատախտակի տվյալներում։
Ժամը 08:15-ի դրությամբ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 19 չվերթ, 3-ը՝ չեղարկվել։ «Վնուկովո»-ում 12 չվերթ է հետաձգվել, «Շերեմետևո»-ում՝ 9 հետաձգվել, 2-ը՝ չեղարկվել, «Ժուկովսկի»-ում 3 չվերթ է հետաձգվել։
Օդանավակայաններում սովորական են մինչև երկու ժամ ուշացումները: Այսպիսով, Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը չարտերային և կանոնավոր չվերթերի ուշացումների վիճակագրական տվյալները հաշվարկելիս հաշվի չի առնում երկու ժամից պակաս ուշացումները։ Ավելին՝ Մոսկվայի բոլոր օդանավակայանները բոլոր եղանակների համար նախատեսված են, ուստի չվացուցակի փոփոխությունները սովորաբար աննշան են:
Ավելի վաղ Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդը ՏԱՍՍ-ին ասել էր, որ մոսկվացիներին սպասվում է ամենաառատ ձյունը, որը տեղի է ունենում 40 տարին մեկ անգամ։