Նոր մանրամասներ՝ Բրյուսելում կրակոցներից
Բրյուսելում երկու շվեդների են գնդակահարել, հայտնում է BBC-ն։
Մահացածները Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներ էին։ Հանցագործը փախուստի է դիմել դեպքի վայրից։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նշենք՝ Բրյուսելում այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընթանում է Բելգիայի և Շվեդիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպումը՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Բրյուսելում անհայտ անձը կրակ է բացել։ Ահաբեկիչը կրոնական կարգախոսներ է վանկարկել: