Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
Բացի այդ, Արարատ Միրզոյանը կառավարության ներկայացուցիչ է նշանակվել նաև ԱԺ–ում «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկելիս։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը: Այն նախաստորագրվել էր մայիսի 26-ին, երբ Մարկո Ռուբիոն ժամանել էր Հայաստան։