Անկախության օրվա նվիրված միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել․ ՆԳՆ
Տոնական տրամադրություն, հազարավոր քաղաքացիներ ու զբոսաշրջիկներ և ամենակարևորը՝ անվտանգ միջավայր․ Անկախության օրվան նվիրված միջոցառումների անխոչընդոտ ընթացքն ապահովելու համար ՆԳՆ ծառայություններն աշխատել են արտակարգ ռեժիմով։
Ոստիկանության 4 հենասյունային ծառայությունները պահպանել են հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ Փրկարար ծառայության աշխատակիցները միջոցառման անցկացման վայրում իրականացրել են հերթապահություն։
Պատահական չէ, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներով Հայաստանը դասվում է աշխարհի ամենաապահով երկրների շարքին։
Ոստիկանների և փրկարարների համակարգված աշխատանքի շնորհիվ բազմամարդ միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել։
Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է կատարելագործել ենթակա ծառայությունների աշխատանքը՝ քաղաքացիների և Հայաստան այցելող հյուրերի անվտանգությունն առավել բարձր մակարդակով ապահովելու համար։