Եգիպտոսը փակել է Գազայի և Իսրայելի հետ սահմանները
Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետի մերձակա տարածքը ռմբակոծության է ենթարկվել։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Եգիպտոսի անվտանգության ուժերի 3 աղբյուրներ և 1 ականատես։
Անցակետին հարված էր հասցվել նաև հոկտեմբերի 9-ին, ինչը մասամբ խաթարել էր սահմանի հատման գործընթացը։
The National News պարբերականն էլ հաղորդում է, որ Եգիպտոսը փակել է Գազայի հատվածի և Իսրայելի հետ սահմանային անցակետերը։ Նշվում է նաև, որ Եգիպտոսի անվտանգության ոլորտի պաշտոնյաները հայտնել են սահմանին ուժեղացված պարեկություն իրականացնելու մասին։