Միջազգային հանրությունն ակնհայտորեն արձագանքում է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վկայակոչեց Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման մասին։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ–ում հումանիտար ճգնաժամ է սկսվել։ Էներգետիկ ճգնաժամի հետևանքով հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել , և զուգահեռ ծավալում է բնապահպանական ճգնաժամ, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` պարզաբանելով, որ գազամատակարարման ու էներգամատակարարման դադարեցման պայմաններում ԼՂ–ում ստիպված են բնակարանները տաքացնելու համար անտառներ հատել։