Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակով

Ամերիաբանկը և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կնքել են մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկայինպայմանագիր՝ Հայաստանում միկրո, փոքր և միջինձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմիցղեկավարվող բիզնեսների ֆինանսավորմանհասանելիությունն ընդլայնելու և կանաչ ներդրումներիծավալն ավելացնելու նպատակով։

Ֆինանսավորումը կաջակցի ՄՓՄՁ-ներին ամբողջերկրում՝ օգնելով կատարել աճին միտված ներդրումներ, բարելավել մրցունակությունը և որդեգրել ավելի կայունգործելակերպ։ Տվյալ նախագիծը ԱԶԲ-ի կողմիցՀայաստանի մասնավոր հատվածում մինչև օրս կնքվածամենախոշոր գործարքն է։

«Այս նախագիծը կընդլայնի ֆինանսավորմանհասանելիությունը ՄՓՄՁ-ների, հատկապես կանանցկողմից ղեկավարվող ձեռնարկությունների համար` միաժամանակ խթանելով կանաչ ներդրումներըՀայաստանում», – ասել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։«Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ մենքօգնում ենք բիզնեսներին աճել, աշխատատեղեր ստեղծելև նպաստել ավելի ներառական և կլիմայականփոփոխություններին դիմակայուն տնտեսությանձևավորմանը»։

Նախագիծը ներառում է մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարիվարկ, որի մինչև 75%-ը նախատեսված է միկրո, փոքր ևմիջին ձեռնարկությունների վարկավորման համար, իսկառնվազն 25%-ը՝ կանաչ ֆինանսավորման, այդ թվում`վերականգնվող էներգետիկայի ևէներգաարդյունավետության համար։ Ֆինանսավորմանառնվազն 10%-ը կուղղվի կանանց կողմից ղեկավարվողՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը։

Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն ՀովհաննեսԹորոյանը նշել է. «Մենք ուրախ ենք ամրապնդել մերգործընկերությունն ԱԶԲ-ի հետ՝ աջակցելով Հայաստանիմիկրո, փոքր և միջին ձեռնարկություններին մատչելիֆինանսավորումն ավելի հասանելի դարձնելու միջոցով։Որպես Հայաստանի ամենախոշոր վարկատու, որնառանձնահատուկ ուշադրություն է դարձնում կանաչ ևկայուն ֆինանսավորմանը, մենք շարունակում ենքհավատարիմ մնալ ներառական աճի խթանմանը ևերկրի երկարաժամկետ տնտեսական զարգացմաննաջակցելուն»։

ՄՓՄՁ-ներն առանցքային դեր են խաղում Հայաստանիտնտեսության համար՝ ապահովելով զբաղվածությանգրեթե 70%-ը և համախառն ներքին արդյունքի ավելի քան65%-ը, սակայն ֆինանսավորման կարիքը շարունակում է բարձր մնալ։

ԱԶԲ-ն նաև կտրամադրի մինչև 125 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն Ամերիաբանկիկարողությունները հզորացնելու համար` ներառյալֆինանսական բարեվարքության համակարգերի և կայունզարգացման կոմպետենցիաների կենտրոնի ստեղծումը:

Նախագիծը աջակցում է Հայաստանի ջանքերին՝խթանելու մասնավոր հատվածի զարգացումը, ընդլայնելու ֆինանսավորման հասանելիությունը ևնպաստելու կլիմայական ազդեցություններինդիմակայուն աճին։

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

ԱԶԲ-ի մասին

ԱԶԲ-ն առաջատար բազմակողմ զարգացման բանկ է, որնաջակցում է ներառական, ճկուն և կայուն աճին Ասիայում ևԽաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Իր անդամների ևգործընկերների հետ համատեղ բարդ մարտահրավերներլուծելու համար ԱԶԲ-ն օգտագործում է նորարարականֆինանսական գործիքներ և ռազմավարականգործընկերություններ՝ կյանքերը վերափոխելու, որակյալենթակառուցվածքներ կառուցելու և մեր մոլորակըպաշտպանելու համար: Հիմնադրված լինելով 1966 թվականին` ԱԶԲ-ն պատկանում է 69 անդամների, որոնցից 50-ըտարածաշրջանից են։

Այս թեմայով
am