Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ պատմությունը ազգային ինքնության, պետականության հոգեբանական հիմքի ու քաղաքական հիշողության առանցքային բաղադրիչ է, և դրա շուրջ պայքարը դարձել է ռազմավարական գործոն։ Թերթը վտանգավոր է համարում, երբ իշխանությունը պատմական հիշողությանը վերաբերվում է որպես երկրորդական։

Պարբերականի հաղորդմամբ, Ադրբեջանը տասնամյակներով փորձել է վերաշարադրել պատմությունը, օտարել հայկական մշակութային ժառանգությունը ու փոխել տեղանունները, ինչը ներկայացվում է որպես ինքնության պատերազմ։

Թերթը մտահոգիչ է համարում, որ արտաքին նարատիվները ներթափանցում են հայկական դիսկուրս, հատկապես «Արցախը երբեք Հայաստանի մաս չի եղել» ձևակերպումների համատեքստում։ Նշվում է, որ «Ադրբեջան» անվանումը տարածաշրջանում կիրառվել է միայն 20-րդ դարի սկզբին։

Այս թեմայով
am