Լեգենդար Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան։
Այսօր առավոտյան նրան տեսել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Նախնական տեղեկություններով՝ 46-ամյա լեգենդը, որն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Բրազիլիայի ազգային հավաքականի, ՊՍԺ-ի, «Բարսելոնայի» և «Միլանի» կազմում, մայրաքաղաք Երևանում մասնակցելու է հատուկ միջոցառման։
Տեսանյութը՝ Voyex_Armenia-ի instagram-յան էջից