Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 87 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գևորգ Թադևոսյանը մրցեց Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Ֆիլչակովի հետ ու հաղթանակի հասավ 1:3 հաշվով:
Հոկտեմբերի 27-ին 63կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն էր դարձել Կարեն Ասլանյանը, որը եզրափակչում հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին: