Արփինե Սարգսյանը 1 միլիոն դրամից ավել արժողությամբ նվերներ է ստացել

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Վրաստանի ՆԳ նախարար Սուլթան Թամազաշվիլիի հրավերով 2026 թվականի սեպտեմբերի 14-15-ը մեկնել էր Վրաստան։ Վրաստանի ՆԳ նախարարը Արփինե Սարգսյանին նվիրել է Zarapkhana ապրանքանիշի դեկորատիվ հուշանվեր «Արգո» նավի մանրակերտ՝ զարդարված փիրուզե քարերով։

24News-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում է, որ նվերը գնահատվել է 419․ 771 դրամ։ Նա Արփինե Սարգսյանին նվիրել է նաև Շոթա Ռուսթավելիի (Ընձենավոր) էպիկական պոեմի 2016 թվականի հոբելյանական հրատարակության գրքի օրինակը։

Ըստ ԿԿՀ-ի, նվերն արժե 349․809 դրամ։

Վրաստանի պտական անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գելա Գելաձեն Արփինե Սարգսյանին նվիրել է Zarapkhana ապրանքանիշի կտավ Թբիլիսիի համայնապատկերով։ Նվերը գնահատվել է 345․612 դրամ։

Այս թեմայով
am