Արարատ Միրզոյանը՝ Ռուբեն Վարդանյանի ուղերձի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը, որում, ի թիվս այլնի, Վարդանյանն անդրադարձել էր նաև մայիսի 28-ին կայանալիք ռազմական շքերթին՝ համարելով այն անբարոյական, երբ զինվորներ ու սպաներ են գտնվում գերության մեջ։
«Ես ուղղակի կոռեկտ չեմ համարում մեկնաբանել որևէ հայտարարություն, որով հանդես է գալիս գերության, պատանդառության մեջ գտնվող որևէ անձ։
Ես կարող եմ իմ ենթադրություններն ունենալ մոտիվացիայի վերաբերյալ, կարող եմ համարել այդ հայտարարությունը տրամաբանական, անտրամաբանական և այլն, բայց ջանք կգործադրեմ, որ զերծ մնամ որևէ մեկնաբանությունից, քանի որ կոռեկտ չեմ համարում»,- ասաց Միրզոյանը