Վիճաբանություն՝ Երևանում․ ոստիկանություն է տեղափոխվել 5 քաղաքացի․ մեկի մոտ հայտնաբերվել է դանակ

Մայիսի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները Տերյան փողոցի 19 հասցեում գործող «Պաուլաներ» ռեստորանում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 56-ամյա Զավեն Հ․-ին, 42-ամյա Վարուժան Գ․-ին, 54-ամյա Գաբրիել Ղ․-ին, Տավուշի մարզի բնակիչ 58-ամյա Մկրտիչ Բ․-ին, 57-ամյա Էդուարդ Ի․-ին և Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Մարատ Ս․-ին։

Այս թեմայով
am