Սևակ Միքայելյանը քարոզարշավ է անցկացրել Վանատուր թաղամասում

Այսօր Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն իր ընտրական թիմի հետ միասին հերթական քարոզարշավն է անցկացրել Վանատուր թաղամասում։

Բնակիչների հետ անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Սևակ Միքայելյանը ներկայացրել է նախորդ տարիներին թաղամասում իրականացված բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև խոսել առաջիկա հնգամյակի համար նախատեսված ռազմավարական ծրագրերի մասին:

Թաղամասի բնակիչները հնարավորություն են ունեցել թեկնածուին ուղղելու իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհների ասֆալտապատմանն ու լուսավորության ցանցի ընդլայնմանը:

«Մեր նպատակը համաչափ զարգացած համայնք ունենալն է, որտեղ յուրաքանչյուր թաղամաս կունենա հարմարավետ ու բարեկարգ պայմաններ»,- նշել է Սևակ Միքայելյանը՝ շնորհակալություն հայտնելով վանատուրցիներին ջերմ ընդունելության և վստահության համար:

Քարոզարշավն անցել է բարձր ակտիվության և փոխադարձ երկխոսության պայմաններում։

Մանրամասները՝ տեսանյութում

«Մեգանյուզ»լրատվական

 

Այս թեմայով
am